Վան Գալը. «Միասին պատմություն կկերտենք»
19/05/2014 19:35

Վան Գալը. «Միասին պատմություն կկերտենք»

«Մանչեսթեր Յունաթեդի» ղեկավարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ հաջորդ մրցաշրջանում թիմը կգլխավորի հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալը, ում հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: Ինչպես և սպասվում էր, նրան կօգնի Ռայան Գիգզը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Միշտ ցանկացել եմ աշխատել Պրեմիեր լիգայում: Հպարտ եմ, որ կմարզեմ աշխարհի լավագույն թիմերից մեկը: Ներկա գտնվել եմ «Օլդ Տրաֆորդում» կայացած «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումներին և գիտեմ, թե ինչ հիանալի մթնոլորտ է տիրում և թե ինչպիսի կրքոտ, բայց միաժամանակ գրագետ երկրպագուներ ունի այս թիմը: Ակումբը մեծ հավակնություններ ունի, ես` նույնպես: Վստահ եմ, որ միասին պատմություն կկերտենք»,- նշել է Վան Գալը:
 

Վան Գալը. «Միասին պատմություն կկերտենք»