.jpg)
Կոտրենք կարծրատիպերը. միջազգային երիտասարդական ծրագիր՝ Երևանում
Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, և Լեհաստանից ժամանած 30 առաջնորդներ և երիտասարդներ մասնակցեցին «Կոտրենք կարծրատիպերը» խորագրով երիտասարդական փոխանակման ծրագրին, որը
ֆինասավորվել էր Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում:
Համատեղ թիմային աշխատանքների և դասընթացների միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքները միջմշակութային հաղորդակցության, ինչպես նաև 6 միմյանցից տարբեր մշակույթների վերաբերյալ և ավելի լավ ծանոթանալ միմյանց հետ: Այս փոխանակման ծրագիրը մասնակիցներին տվեց եզակի հնարավորություն 10 օր ապրել միասին մի տանիքի տակ, միասին ժամանակ անցկացնել կոտրելով առկա կարծրատիպերը միմյանց երկրների, մշակույթների և ավանդույթների վերաբերյալ:
Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ էր Հայաստանում, ընդ որում, նրանց մի մասը առաջին անգամ էր մասնակցում «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի: Հյուրընկալող կազմակերպությունը` « Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն, ծրագրի շրջանակներում կազմակերպեց մշակութային օր, որի ընթացքում մասնակիցները այցելեցին Հայաստանի կարևոր մշակութային և պատմական վայրեր, ինչպիսիք են` Խոր Վիրապը, Արարատի շրջանը, Նորավանքը ինչպես նաև Արենի եկեղեցին և գյուղը, որը հայտնի է հայկական գինիով: Այցի ընթացքում մասնակիցները հյուրընկալվեցին նաև Արենու գինու գործարանում, որտեղև համտեսեցին հայկական անուշահամ գինիներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել նաև Հայաստանի ազգային պատկերասրահ և ներկա լինել դասական համերգի: Այնուհետև այցելություն կազմակերպվեց Նարեկացի արվեստի կենտրոն, որտեղ ծանոթացան հայկական ավանդական գործիքներին և ազգային երաժշտությանը:
Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն բացահայտել հայկական մշակույթը, այլև ծանոթանալ մյուս մասնակից երկրների մշակույթներին: «Ծրագիրը շատ հաջող անցավ: Բոլոր մասնակիցները տաղանդավոր երիտասարդներ էին, ովքեր
հիանալի թիմ ստեղծեցին: Ներքին մթնոլորտը թիմում շատ ջերմ և ընկերական էր, որը հնարավորություն տվեց երիտասարդներին ինչպես հեշտությամբ շփվել միմյանց հետ այնպես էլ սովորել միմյանցից», - նշում է ծրագրի համակարգող Արփինե Կոստանյանը:
Իտալիայի թիմի ղեկավար Ալեսանդր Ջիոֆռե Դամբռան հարցազրույցի ընթացքում նշեց, որ կազմակերպիչների ներդրած ջանքերի շնորհիվ թիմը վայելեց ծրագիրը: Ծրագիրը շատ լավ համակարգված էր և լավ կազմակերպված: Նրա խոսքերով թիմը վայելեց մասնակիցների հետ շփումը, ովքեր համախմվել էին, որպեսզի կոտրեն կարծրատիպերը:
Նինո Մագլակելիդզեն, ով Վրաստանի թիմի առաջնորդներն էր, նշեց, որ նախագիծը բավական հաջող էր և շատ հաճելի էր հանդիպել տարբեր մշակույթների ներկայացուցիցներին և կոտրել կարծրատիպերը նրանց հետ միասին: «Սա հիանալի ծրագիր էր, մենք կարծես մի մեծ ընտանիք լինեինք: Այստեղ ամեն ինչ ինձ դուր եկավ», շարունակեց Լեհաստանից ժամանած թիմի ղեկավար Վեռոնիկա Շզվեջը:
Ի շնորհիվ Եվրամիության և հատկապես «Երիտասարդությունը շարժման մեջ» «Youth in Action» ծրագրի և «Կրթական և մշակութային Կամուրջներ» ՀԿ-ի հիանալի, եզակի հնարավորություն տրվեց համախմբելու երիտասարդներին վեց տարբեր
երկրներից Հայաստանում: 10 օր միասին անցկացնելուց հետո մասնակիցները վերադարձան իրենց երկրներ ջերմ հիշողություններով, ձեռք բերած նոր ընկերներով և օգտակար կապեր ստեղծած, որոնք կարևոր են հետագա ամագործակցության համար:
«Կրթական և մշակութային Կամուրջներ» ՀԿ-ն ստեղծում է ոչ միայն կրթական և մշակութային կապեր, այլ նաև կամուրջներ է հաստատում մարդկանց միջև` համախմբելով տաղանդավոր և խելացի առաջնորդների տարբեր երկրներից: Այս ամենից
հետո վստահաբար կարող ենք ասել, որ համագործակցությունը շարունակվում է և նրանք դեռ կվերադառնան Հայաստան:
Նախորդող հրապարակում՝ Կոտրենք կարծրատիպերը. Միջազգային երիտասարդական ծրագիր՝ Հայաստանում