.jpg)
20/05/2014 18:10
Պաշչենկոյի հետ պայմանագիրը խզվեց
«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է մոլդովացի կիսապաշտպան Ալեքսանդր Պաշչենկոյի հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա ֆուտբոլիստը համալրել էր թիմի կազմը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանից առաջ և այս ընթացքում 7 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ալեքսանդրին` մարզական կարիերայի հետագա ընթացքում: