Հայ ձյուդոյիստները հերթական փուլում 4 մեդալ նվաճեցին
20/05/2014 17:32

Հայ ձյուդոյիստները հերթական փուլում 4 մեդալ նվաճեցին

Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում անցկացվեց Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկության հերթական փուլը: Տատամի ելած Հայաստանի ներկայացուցիչներից չորսը կանգնեցին պատվո պատվանդանին:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ) գրավեցին երկրորդ, իսկ Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Ժաննա Ստանկևիչը` (52 կգ) երրորդ տեղը:
 

Հայ ձյուդոյիստները հերթական փուլում 4 մեդալ նվաճեցին