.jpg)
Հովիկ Աբրահամյանը վարչապետների ակումբ կստեղծի
«Ես ուզում եմ ստեղծել վարչապետների ակումբ, որտեղ կներգարվվեն ՀՀ բոլոր վարչապետները և կքննարկենք երկրում ընթացող տնտեսական, քաղաքական գործընթացները, և կառավորւթյունն էլ հաշվի կառնի նախկին վարչապետների փորձը, գիտելիքները, որոնք կնպաստեն բարեփոխումների վրա»,- այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախ շնորհակալություն հայտնեց անկումբ ստեղծելու համար, ապա ասաց.
«Կարող եք վստահ լինել, որ մենք ժլատ չենք և կարող ենք կիսվել մեր իմացածով և կիսվել ենք, և երբ քննադատել ենք, տեղում նաև լուծումներ ենք առաջարկել»: