.jpg)
ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Այսօր տեղի է ունեցել Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին ասվում է ԲՀԿ և ՀԱԿ համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԲՀԿ-ից `Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը և Հայ Ազգային Կոնգրեսից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական ոչ-իշխանական ուժերի քառյակի անելիքների հետ կապված հարցեր: