Մ. Աֆխամ. Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունները չեն ընդհատվել
20/05/2014 14:46

Մ. Աֆխամ. Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունները չեն ընդհատվել

«Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունները չեն ընդհատվել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարզիե Աֆխամը:

Հիշեցնենք, որ օրերս Վիեննայում միջուկային խնդրի հարցում Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցավ հերթական հանդիպումը, որից հետո լուրեր շրջանառվեցին, թե կողմերը դադարեցրել են բանակցությունները:

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով, Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Մենք միշտ հայտարարել ենք, որ «5+1 խմբում » Արևմուտքը ներկայացնող երկրները չպետք է կրկնեն նախկին սխալները և պետք է հրաժարվեն անտրամաբանական պահանջներից և ճնշումներից: Իրանի բանակցող թիմը բանակցություններին ներկայանում է պրոֆեսիոնալ և խելացի կերպով՝ պաշտպանելով ազգային շահերը»: 

Մ. Աֆխամ. Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունները չեն ընդհատվել