.jpg)
Նեյմար. «Մեծ պատիվ է Մունդիալին մասնակցելը»
Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Նեյմարն ընդգծել է, որ հասարակության կողմից մշտապես ճնշման է ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:
«Մեծ պատիվ ու հպարտություն է աշխարհի առաջնությանը մասնակցելը: Ես պատրաստ եմ Մունդիալին: Ունենք մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հագնել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը:
Գոյություն ունեն որոշակի սպասումներ մի քանի խաղացողներից, իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես ապրում եմ հասարակության կողմից մշտապես ճնշման ենթարկվելով»,- նշել է Նեյմարը: