Նորապատ-Հոկտեմբեր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. Վարորդը մահացել է
20/05/2014 13:40

Նորապատ-Հոկտեմբեր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. Վարորդը մահացել է

Այսօր՝ ժամը 10.06-ին ահազանգ է ստացվել, որ (Հ-15) Նորապատ-Հոկտեմբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, է որ «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: 

Նորապատ-Հոկտեմբեր ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել. Վարորդը մահացել է