.jpg)
«Բարսելոնը» Պիկեին նոր պայմանագիր է առաջարկել
«Բարսելոնի» ղեկավարությունը հայտարարել է, որ պայմանավորվել է պաշտպան Հերարդ Պիկեի հետ` պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը կերկարաձգվի ևս 3 տարով:
Պիկեի գործող պայմանագրի ժամկետը ուժի մեջ է մինչև 2015 թ. հունիսի 30-ը: Կողմերը նոր փաստաթուղթը կստորագրեն մոտ օրերս:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պիկեն մասնակցել է 39 պաշտոնական հանդիպման` դառնալով 4 գոլի հեղինակ: