.jpg)
Ռոնալդու. «Դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ»
Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով այսօր առավոտյան կայացած թիմի մարզման ժամանակ աշխատել է ընդհանուր խմբից առանձին, հայտարարել է, որ դեռ 100 տոկոսով պատրաստ չէ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ատլետիկոյի» հետ մայիսի 24-ին կայանալիք եզրափակիչ խաղին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Հիմա ես ինձ համեմատաբար լավ եմ զգում: Դեռևս 100 տոկոսով պատրաստ չեմ, սակայն շաբաթ օրը ցույց կտամ այն ամենը, ինչին ունակ եմ: «Ռեալի» 10-րդ հաղթանակը Լիսաբոնում ինձ համար յուրահատուկ նշանակություն կունենա: Դա իմ երկիրն է, այնտեղ եմ ես ապրել և հաճելի կլինի այնտեղ մրցանակ նվաճելը»,- նշել է Ռոնալդուն: