«Աէրոֆլոտին» առաջարկվել է գնել «ՅուՏէյրը»
21/05/2014 17:48

«Աէրոֆլոտին» առաջարկվել է գնել «ՅուՏէյրը»

«Աէրոֆլոտին» առաջարկել են գնել «ՅուՏէյր» ավիաընկերությունը: Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն: 

Ըստ աղբյուրի՝ «Աէրոֆլոտը» «Bain & Company» ամերիկյան խորհրդատվական ընկերությանը առաջարկել է լուծել տեխնիկական մասը՝ «ՅՈՒԹէյր» ընկերությունը իր վերահսկողության տակ վերցնելու համար:

«ՅուԹէյրի» կարճաժամկետ պարտքը, ըստ ընկերության ներկայացրած հաշվետվության, կազմում է 47.6 մլրդ ռուբլի, իսկ երկարաժամկետը՝ 20.3 մլրդ ռուբլի:

2012թ-ին պարտքերի համար «ՅուԹէյրի» դեմ սնանկության պահանջով հայց էր ներկայացրել «Ավիալիզինգ» ընկերությունը, սակայն «ՅՈՒԹէյրին» հաջողվել է խուսափել սնանկությունից: 

Հիշեցնենք, որ «ՅուԹէյրը» կանոնավոր չվերթներ է իրականացնում Ռուսաստանի 5 կետերից դեպի Երևան՝ գովազդելով մատչելի սակագներ, սակայն մասնագետների գնահատմամբ՝ այդ գովազդը մոլորության մեջ է գցում սպառողներին:
 

«Աէրոֆլոտին» առաջարկվել է գնել «ՅուՏէյրը»