«Եթե ունենամ իմ սրտով ամուսնության առաջարկ, ես կթողնեմ շոու-բիզնեսը»
21/05/2014 18:31

«Եթե ունենամ իմ սրտով ամուսնության առաջարկ, ես կթողնեմ շոու-բիզնեսը»

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, ով խաղացել է մի քանի սերիալներում և այժմ հանդես է գալիս «Տնփեսա» սիթքոմում, պատմում է, որ մինչև այսօր մարդիկ իրեն Մադլեն են կոչում՝ սերիալներից մեկում կերտած կերպարի անունով: Life.panorama.am-ը դերասանուհու հետ զրուցել է նրա մարմնավորած տարբեր կերպարների, հրաժարված դերերի, նախասիրությունների մասին, փորձել է բացահայտել դերասանուհու կին և մայր տեսակը:

-Ձեզ միանգամից տեսանք սերիալներում և սիթքոմում. մինչ այդ դերասանական ի՞նչ ուղի եք անցել:

-Մինչ այդ դերասանական ճանապարհ չեմ անցել, քանի որ չունեմ դերասանի կրթություն, սովորել եմ Պարարվեստի պետական քոլեջում, իսկ այնտեղ մարդիկ են, ովքեր օժտված են նաև դերասանական տաղանդով:

-Ձեր կերտած կերպարները բավականին տարբեր են. ո՞ր դերի համար եք արժանացել հանդիսատեսի բուռն արձագանքներին և ո՞րն է սիրվել, հատկապես, ձեր կողմից:

-Երբ ինձ տեսնում են փողոցում, մինչև հիմա Մադլեն են ասում, դրանից հետո էլի բազում դերեր եմ խաղացել, բայց շարունակում են ինձ Մադլեն կոչել, թերևս, հեռուստադիտողների շրջանում ամենավառ տպավորությունը թողել է հենց այս կերպարը: Առհասարակ, ես ֆիլմերում ինչպիսին կամ՝ այդպիսին եմ՝ օրգանիկ և բնական. երևի դա է գրավում հանդիսատեսին: Ինքս «Մամա» սերիալում կերտած իմ կերպարն եմ շատ սիրում: Քարոզվում էր մաքրություն, սերմանվում ծնողի հանդեպ հարգանք. ցավում եմ, որ ինչ-ինչ պատճառներով սերիալը կիսատ մնաց:

-Մեզ մոտ սերիալային դպրոցը կայացե՞լ է. ի՞նչ բացթողումներ եք նկատում այս ոլորտում:

-Նախ՝ դերասանը համապատասխան չափով չի վարձատրվում, բացի այդ՝ կան որոշ կազմակերպչական հարցեր, որոնք դժվարությամբ են լուծվում: Օրինակ, արտասահմանում երբ դերասանը մտնում է նկարահանման հրապարակ, ամեն բան արդեն պատրաստ է, իսկ մեզ մոտ՝ ոչ, հաճախ պետք է երկար սպասես, մինչև որոշ հարցեր կարգավորվեն, իսկ դա ազդում է դերասանի աշխատունակության վրա:

-Կա՞ մի դեր, որից հրաժարվել եք:

-Այո, Շվեյցարիայից գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա, պետք է գրող, հրապարակախոս կնոջ դեր խաղայի: Սակայն ֆիլմում առկա էին բաց տեսարաններ, և ես հրաժարվեցի այնտեղ խաղալ: Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ մենք ապրում ենք Հայաստանում… 

Մանրամասները՝ սկզբնաղբյու կայքում:

«Եթե ունենամ իմ սրտով ամուսնության առաջարկ, ես կթողնեմ շոու-բիզնեսը»