.jpg)
Երևանի 42-ամյա բնակիչը մեղադրվում է դստեր հետ անառակաբարո գործողության մեջ
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Երևանի բնակիչ, 42-ամյա Վարդան Հովակիմյանի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Վ. Հովակիմյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013 թվականի օգոստոսի 20-ին տանը իր ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկացրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1 Մասի (Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ սույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում) հատկանիշներով:
Վ. Հովակիմյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Դա որոշ մարդկանց կողմից սարքված գործ է՝ հիմնված անձի ցուցմունքի վրա»,-ասաց նա:
Հարցին՝ խոսքը իր հարազատ աղջկա մասին է՝ Ռ. Բեջանյանը պատասխանեց՝ «իհարկե, ոչ»: Նշենք, որ թե ամբաստանյալը, թե տուժողը նույն ազգանունն են կրում: