10-ամյա տղան գլխի ու ստամոքսի սուր ցավեր է ունենում. Օգնություն է պետք
21/05/2014 20:42

10-ամյա տղան գլխի ու ստամոքսի սուր ցավեր է ունենում. Օգնություն է պետք

Աբրահամ Կարապետյանը 10 տարեկան է: Երեխան ծնվել է տանը: Մոր խոսքով՝ ծնունդից անմիջապես հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները երեխային ապրելու հույս չեն տվել:

 

«Մենք պայքարով նրան մեծացրեցինք: 2008 թվականին նրա փորի շրջանում սուր ցավեր սկսվեցին: «Արաբկիր» կենտրոնում երեք անգամ բուժում է ստացել: Դուրս էինք գրվում, երկրորդ-երրորդ օրը կրկին տանում էինք բժշկի: Հայտնաբերեցին, որ երեխայի մոտ ստամոքսի խոց է, 12-մատնյա աղիքի էրոզիա: Բուժումներ արվեցի, բայց մինչև օրս երեխան նույն ցավերն ունի, այժմ վիճակն ավելի վատ է:



Պարբերական հիվանդություն էին կասկածում, սակայն հերքվեց: Բացի ստամոքսի ցավերից, տղան նաև գլխի սուր ցավեր է ունենում, որոնց պատճառով նույնիսկ դպրոցից է բացակայում: Միայն «Արաբկիր» ԲԿ վրա չենք կենտրոնացել, տարբեր տեղեր ենք տարել, բուժումներ է ստացել: Բարձր դոզաներով դեղեր է ընդունել, բայց վիճակը նույնն է: Ուզում եմ, որ երեխու հիվանսդությունն ինձ բացահայտ ասեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աբրահամի մայրը՝ տիկին Հերմինեն:

Նրա խոսքով՝ երեխայի հետազոտություններն ուղարկել են Իսպանիա, այնտեղից պատասխան է եկել, որ հիվանդությունն անբուժելի է ու կրկին ապրելու հույս չեն տվել: Բայց, մոր խոսքով, տղային բուժող բժիշկ համաձայն չէ այս պատասխանի հետ: Մասիսի հիվանդանոցում տված անալիզների համաձայն էլ՝ երեխան որևէ խնդիր չունի:



«Արաբկիր» ԲԿ մանկաբույժ Ռուզաննա Դավթյանը, ով անցած տարիներին բուժել է Կարապետին, ասաց, որ երեխան իրենց մոտ վերջին անգամ ստուգում անցել է 6 տարի առաջ, այս տարվա ապրիլի 28-ին երեխան կրկին բժշկի մոտ է եղել, բայց քանի որ վիճակը փոխվել է, սուր ցավեր է ունենում, հարկավոր է նոր հետազոտություն ու բուժում, որն, ըստ բժշկի արժե 132 հազար դրամ:

Երեխայի ընտանիքը, սակայն այս գումարը վճարելու հնարավորություն չունի: 

10-ամյա տղան գլխի ու ստամոքսի սուր ցավեր է ունենում. Օգնություն է պետք