Վերնիսաժի մոտ կրակոցների գործով որևէ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել
21/05/2014 13:39

Վերնիսաժի մոտ կրակոցների գործով որևէ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել

Վերնիսաժի մոտակայքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ որևէ մեկին մեղադրանք դեռևս չի առաջադրվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա նաև հերքեցին մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ այս գործով հիվանդանոցից փախուստի փորձ է կատարել Կարո Կարապետյանի փեսայի մեքենայի դիմացը կտրած վիրավոր երիտասարդներից մեկը, ինչը, սակայն, կանխել են ոստիկանները։ 

Հարցին՝ իսկ ճիշտ է, որ դեպքի պահին այդ վայրում է գտնվել Արագածոտնի մարզի ոստիկանության քննչականի պետ Մարատ Դուրյանը, Ա. Մալխասյանը պատասխանեց, որ նախաքննության այս փուլում նման տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չէ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Արդեն այսօր կրակոցները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոռ Ա.-ն, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Նախորդող հրապարակում՝ Վերնիսաժի կրակոցների մասնակիցներից մեկը փորձել է փախնել հիվանդանոցից

Յուվեցի Կարոյի փեսան այսօր կա՛մ կկալանավորվի, կա՛մ ազատ կարձակվի

Վերնիսաժի մոտ կրակոցների գործով որևէ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել