Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոց է տեղափոխվել
21/05/2014 17:40

Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոց է տեղափոխվել

Լևոն Ջուլֆալակյանն այս պահին գտնվում է Նաիրի ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Գնունին:

Նշենք, որ Aravot.am-ի տեղեկություններով Ծաղկաձորում ուսումնամարզական hավաք անցկացնող հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր առավոտյան ուժեղ գլխապտույտներով տեղափոխվել է Երևան` «Նաիրի» բժշկական կենտրոն:

«Ես չեմ կարող ասել, թե ինչի համար է Լ. Ջուլֆալակյանը տեղափոխվել հիվանդանոց, բայց նա այս պահին պառկած է «Նաիրի» ԲԿ-ում»,- նշեց գլխավոր բժիշկի տեղակալը՝ հավելելով նաև, որ մարզիչը հիվանդանոց է տեղափոխվել երեկ: Ինչ վերաբերում է նրա առողջական խնդիրներին՝ Ա. Գնունին նշեց, որ այդ մասին տեղեկություն հրապարակելը հիվանդի ցանկությունն է, հետևաբար չի կարող ասել, թե ինչ պատճառով է նա հիվանդանոցում հայտնվել:

«Դա հիվանդի գաղտնիքն է, որը կարող է հրապարակվել միայն հիվանդի ցանկությամբ և թույլտվությամբ»,- ասաց նա:

Բժիշկներն արել են բոլոր հետազոտությունները և նրանց գնահատմամբ՝ Լևոն Ջուլֆալակյանի վիճակը կայուն է: Այս պահին նա չի գտնվում վերակենդանցման բաժանմունքում:
 

Լևոն Ջուլֆալակյանը հիվանդանոց է տեղափոխվել