Մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
21/05/2014 17:31

Մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա

Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:

Կատարվում է քննություն:

 

Մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա