«Ժառանգության» երիտթևում բողոք է հասունանում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ
21/05/2014 10:22

«Ժառանգության» երիտթևում բողոք է հասունանում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ

«Իրավունքը» «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացել է, որ կուսակցության երիտասարդական թևում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ և վերջերս այդ մասին հայտարարվում է նաև բացեիբաց:

Երիտասարդները դժգոհում են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաև սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ: