Հովիկ Աբրահամյանի տեսակն է` չքննադատել իր նախկիններին
21/05/2014 12:30

Հովիկ Աբրահամյանի տեսակն է` չքննադատել իր նախկիններին

Այսօր խորհրդարանում շարունակվում է նորակազմ կառավարության ծրագրի քննարկումը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` խնդրելով գնահատական տալ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ չի պատրաստվում վատաբանել իր նախորդներին:

«Տիկին Սարգսյան, ես հասկանում եմ, որ Դուք փորձում եք ինձանից բացասական գնահատական ստանալ, հանրային բազմամյա գործունեության ընթացքում ես իմ նախկիններին ես բացասական կարծիք չեմ հայտնել: Դա իմ տեսակն է»,- ասաց ՀՀ վարչապետը: 

Հովիկ Աբրահամյանի տեսակն է` չքննադատել իր նախկիններին