Յուվեցի Կարոյի փեսային մեղադրանք է առաջադրվել
21/05/2014 15:34

Յուվեցի Կարոյի փեսային մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտակայքում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել Գոռ Առաքելյանին: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 և 235 հոդվածների հատկանիշներով:

Ոստիկանությունից նաև հերքեցին մամուլում տարածված տեղեկատվությունը, որ Գ. Առաքելյանը արդեն կալանավորվել է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով վիրավորվել էր 5 մարդ: Արդեն այսօր կրակոցները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոռ Ա.-ն, ով ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:

Նախորդող հրապարակում՝ Վերնիսաժի մոտ կրակոցների գործով որևէ մեկին մեղադրանք դեռ չի առաջադրվել

 

Յուվեցի Կարոյի փեսային մեղադրանք է առաջադրվել