Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ
21/05/2014 10:33

Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ

Այսօր ժամանակ առ ժամանակ, մայիսի 22-25-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ, մայիսի 22-24-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +23 +25, երեկոյան +17 +19, գիշերը +13 +15 աստիճան:

 

Օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ