.jpg)
21/05/2014 19:43
Մուրմանսկում կինը տրորել է կոկորդիլոսին
Մուրմանսկ քաղաքում կոկորդիլոսին կրկես տեղափոխելու ընթացքում բեռնատարի դիմացի նստատեղին նստած կինը ընկել է հետնամասում գտնվող կոկորդիլոսի վրա:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ Ֆեդյա անունով կոկորդիլոսը լուրջ վնասվածքներ է ստացել, քանի որ կինը կշռել է 120 կգ: Կոկորդիլոսին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա: Մի քանի օրից Ֆեդյան կկարողանա մասնակցել կրկեսային ներկայացումներին: Կինը ևս վնասվածքներ է ստացել: