.jpg)
21/05/2014 18:20
Խավին կհանդիպի Լուիս Էնրիկեի հետ
«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին պլանավորում է այս շաբաթվա ընթացքում հանդիպել թիմի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: 34-ամյա ֆուտբոլիստը մտադիր է 44-ամյա մասնագետից տեղեկանալ` արդյոք նա հույսեր կապելո՞ւ է իր հետ հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է sport.es-ը:
Աղբյուրի տեղեկություններով` Խավին առաջարկներ ունի այլ ակումբներից, սակայն նրա առաջնահերթությունը «Բարսելոնն» է: