Արցախցիները հպարտանում են Ձեզնով. Բ. Սահակյանը շնորհավորել է Շ. Ազնավուրին
22/05/2014 17:12

Արցախցիները հպարտանում են Ձեզնով. Բ. Սահակյանը շնորհավորել է Շ. Ազնավուրին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.
«Թանկագին Շառլ Ազնավուր,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի` ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:

Դուք կենդանի լեգենդ եք, ում կյանքը դարձավ հարազատ ժողովրդի ճակատագրի մարմնացումը: Ձեր ապրած տարիները, հայրենասիրությունն ու անձնվիրությունը լավագույն օրինակ են գալիք սերունդների համար:

Արցախցիները սիրում ու հպարտանում են Ձեզնով, ինչպես և ողջ հայ ժողովուրդը, ում արժանի զավակն եք հանդիսանում Դուք: Մենք բոլորս Ձեր անզուգական արվեստի հավատարիմ երկրպագուներն ենք:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:
 

Արցախցիները հպարտանում են Ձեզնով. Բ. Սահակյանը շնորհավորել է Շ. Ազնավուրին