Բալլակ. «Լյովը պետք է հեռանա»
22/05/2014 19:00

Բալլակ. «Լյովը պետք է հեռանա»

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Միքայել Բալլակը կարծում է, որ Բունդեսթիմի այժմյան գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն աշխարհի առաջնությունից հետո պետք է հեռանա թիմից: Բալլակը մեկ պատճառաբանություն ունի. Գերմանիայի ընտրանու անհաջողությունից հետո Լյովի վրա հասարակական հսկայական ճնշում կգործադրվի:

«Կարծում եմ` աշխարհի առաջնությունից հետո Լյովը պետք է հեռանա: Անհաջող արդյունքի դեպքում նրա վրա հսկայական ճնշում կլինի,- ասել է Բալլակը «Express»-ին տված հարցազրույցում:- Նույնիսկ եթե մեր թիմը հաղթի աշխարհի առաջնությունում, միևնույն է, մարզիչը պետք է հեռանա: Բանն այն է, որ հաղթանակի դեպքում մարզիչը թիմի խաղը կատարելագործելու համար ոչինչ չի ունենա»:

Բալլակ. «Լյովը պետք է հեռանա»