«Պարտադիր, բայց ոչ պարտադրված». Մեկնաբանում է Դավիթ Հարությունյանը
22/05/2014 16:45

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված». Մեկնաբանում է Դավիթ Հարությունյանը

«Պարտադիր» նշանակում է` պարտադիր լուծումներ պետք է գտնվեն, իսկ «չպարտադրված» նշանակում է` պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք յուրաքանչյուրին՝ անգամ երիտասարդին ցույց տան, որ իր համար դա ճանապարհ է: ԱԺ-ում, մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

«Քաղաքացին պետք է համաձայն ու համոզված լինի դրանում, որ դա է ճանապարհը, և դա ողջամիտ ճանապարհ է: Կարծում եմ, որ այս երկու կոմպոնենտների մասին է խոսում վարչապետը` ասելով «պարտադիր, բայց ոչ պարտադրված»,- ասաց Դ. Հարությունյանը:

Կառավարությունը, շարունակեց խոսքը նա, պետք է գտնի լուծում, որպեսզի հետագայում` մեր երկրի ժողովրդագրական փոփոխվող պատկերի պարագայում, ստեղծի պայմաններ, որ Հայաստանի կենսաթոշակառուները չհայտնվեն աղքատության շեմին:

«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա կտեսնի նաև, որ գործատուի պատասխանատվությունը ևս պարտադիր պետք է լինի, ի՞նչ մոդելով, դեռևս վաղ է խոսելը, քանի որ դեռ քննարկման թուլում է»,- եզրափակեց խոսքը Դ. Հարությունյանը:
 
Նախորդող հրապարակումներ՝ Հ. Աբրահամյան. Կենսաթոշակային բարեփոխումներն ունենալու են պարտադիր բաղադրիչ

 Հովիկ Աբրահամյանը կընդօրինակի Նիկոլ Փաշինյանին և բառարան կընթերցի

«Պարտադիր, բայց ոչ պարտադրված». Մեկնաբանում է Դավիթ Հարությունյանը