Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք. Վարչապետը՝ Ազնավուրին
22/05/2014 11:54

Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք. Վարչապետը՝ Ազնավուրին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ 90-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի´ Շառլ Ազնավուր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:

Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:

Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»: 

Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք. Վարչապետը՝ Ազնավուրին