«Մեդալակիրների թիվը նվազել է. Արտոնությունները փոխվել են»
22/05/2014 17:24

«Մեդալակիրների թիվը նվազել է. Արտոնությունները փոխվել են»

Ուսումնական պլանով մայիսի 23-ին մայրաքաղաք Երևանի ու մարզերի բոլոր դպրոցները կնշեն վերջին դասը, որի ժամանակ աշակերտները հրաժեշտ կտան հարազատ դպրոցին ու ուսուցիչներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարության հարնարկրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ վաղը առավոտից դպրոցներում, մայրաքաղաք Երևանում և մարզային տարբեր կենտրոններում կկազմակերպվեն տոնական տարբեր միջոցառումներ:

«Դպրոցներում վերջին դասը կարող է լինել բազմապիսի ու բազմաբնույթ: Այն կարող է լինել դպրոցի բակում, դահլիճում, միջանցքում, կամ հարազատ դասարանում, որի ընթացքում կկազմակերպվեն զանազան միջոցառումներ՝ վերջին դաս, երգ, պար ասմունք և հրաժեշտ դպրոցին»,- նշեց Ն. Հարությունյանը՝ ընդգծելով, որ ինչպես միշտ, այս տարի ևս յուրքանչյուր դպրոց ընտրել է միջոցառման կազմակերպման իր յուրօրինակ ձևը:

Այս տարի, դպրոցին հրաժեշտ կտա շուրջ 25 հազար 12-րդ դասարանցի, որոնց մեծ մասը ուսումը կշարունակի տարբեր բուհերում:

«Վերջին զանգի միջոցառումներից հետո Ազատության հրապարակում կկազմակերպվի տոնական միջոցառում, որը նախաձեռնել են ՀՀ ԿԳ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որին կհաջորդեն ավարտական քննությունները»,- նշեց նա՝ հավելելով, որ միասնական քննությունների մեկնարկն այս տարի կտրվի հունիսի 2-ից: Նրա խոսքով՝ արդեն կա աշխատակարգն ու ժամանակացույցը, մնում է, որ երեխաները լավ պատրաստվեն:

Ն. Հովհաննիսյանը հավաստիցարեց, որ այս օրերին դպրոցներից և ոչ մեկում դրամահավաք տեղի չի ունեցել: Իսկ եթե եղել է նման նախաձեռնություն, ապա դրա հետ դպրոցների տնօրինությունը կապ չունի:

«Եթե վերջին զանգի կամ քննությունների հետ կապված հավաքվել է գումար, ապա դա եղել է միայն ծնողների ու աշակերտների ցանկությամբ ու նախաձեռնությամբ: Տարեվերջյան միջոցառուներին բոլորն էլ ուզում են լավ տեսք ունենալ: Ինչ վերաբեվում է նվերներին, ապա դա նույնպես կազմակերպել է աշակերտների ու նրանց ծնողների կողմից: Կլինեն դպրոցներ, որտեղ կկազմակերպվեն խնջույքներ, կլինեն դպրոցներ, որտեղ կկազմակերպվեն միայն վերջին դաս: Իհարկե կլինեն նաև խնջույքներ վերջին դասից ու վերջին զանգից հետո»,- ասաց նա:

Միակ մտահոգությունն, ըստ բանախոսի, հենց այդ խնջույքներն են, որտեղ երեխաները ազատություն են ստանում և կորցնում են իրենց ինքնատիրապետումը: Այստեղ է, որ ծնողներն ու մանկավարժները պետք է հոտևողական լինեն, որպեսզի այս տարի ևս արտառոց միջադեպերից զերծ մնան:

«Երեխաների անվտանգությունն ամենից կարևորն է մեզ համար: Ինչպես միշտ, այս տարի ևս, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ոստիկանության հետ համատեղ ջանքերով: Շուրջ մեկ շաբաթ ոստիկանության աշխատակիցները եղել են բոլոր դպրոցներում և իրենց խորհուրդներով, հանձնարարականներով ու զգուշացումներով երեխաներին հորդորել են արտառոց միջադեպերից խուսափելու համար լինել զգոն, չվարել մեքենա և այլն: Ես համոզված եմ, որ մանկավարժների ու ծնողների հետ համատեղ ուժերով կկարողնանաք ապահովել մեր երեխաների անվտանգությունը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հորդորելով բոլորին լինել ուշադիր և հետևողական:

Հովհաննիսյանը՝ շնորհավորելով բոլորին, նշեց, որ 25 հազար շրջանավարտների մեջ բավականին մեծ թիվ են կազմում նաև մեդալակիր ու տարբեր օլիմպիադաների մասնակից երեխաները, ովքեր այսօր նաև հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նրանք Կառավարության կողմից պարգևատրվել են հուշամեդալներով, նվերներով ու պատվոգրերով:

«Երեխաները հնարավորություն ունեցան լուսանկարվել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու նախարարի հետ: Ես վստահ եմ, որ այդ երեխաների մեջ են մեր վաղվա քաղաքական ու հասարակական գործիչները»,- հավելեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ավարտական քննություննեին՝ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի ավարտական քննություններին կմասնակցի 35 հազ 9-րդ դասարանցի: Ինչ վերաբերում է մեդալակիրներին, ապա դրանց թիվն այս տարի նվազել է:

«Մեդալակիրների թիվը գնալով նվազում է, քանի որ այսօր մեդալն այևս չունի այն արտոնությունները, որն ուներ տարիներ առաջ: Մեդալն ընդամենը խրախուսանք է, կենսագրություն, որը հետագայում ոգեշնչում է երեխաներին: Այս տարի 54 աշակերտ է մեդալակիր դարձել, որոնք մասնակցելու են հիմնականում միասնական քննություններին, որտեղ պետք է ատանան 18 կամ 20 միավոր, որպեսզի կարողանան ստանան մեդալ»,-ասաց նա:
 

«Մեդալակիրների թիվը նվազել է. Արտոնությունները փոխվել են»