Կառավարության ծրագիրն ընդունվեց. Կողմ քվեարկեց 70 պատգամավոր
22/05/2014 17:42

Կառավարության ծրագիրն ընդունվեց. Կողմ քվեարկեց 70 պատգամավոր

Քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագրի քվեարկությունը:

Նշենք, որ ողջ քառօրյայի ընթացքում քննարկվում էր ծրագիրը:

Մինչ քվեարկությունը, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ Ալիկ Արզումանյանի հետ որոշել են ձեռնպահ քվեարկել ծրագրին:

«Ես ողջունում եմ, որ կառավարության ծրագրում կետեր կան, որ պետք է իրագործվեն»,- ասաց նա` հույս հայտնելով, որ շուտով չհստակեցված կետերին կտրվի հստակություն: Բացի այդ` Հ. Բագրատյանն ասաց, որ պարտադիրի կուտակայինի հետ կապված իրենք պատրաստ են աշխատել. «Խնդրում եմ այդ հարցում չշտապել»:

Վարման կարգի վերաբերյալ խոսեց նաև նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ասելով, որ ինքը դեմ է ընտրակեղծիքներով ընտրված կառավարությանը և նրա ներկայացրած ցանկացած ծրագրի:

Բացի այդ` Զուրաբյանն ասաց, որ քառյակը չի մասնակցի քվեարկությանը:

ՕԵԿ խմբակության պատգամավոր Կարեն Բոթոյանը նույնպես վարման կարգի վերաբերյալ խոսեց` հայտարարելով, որ դիմում է գրել խմբակցությունից դուրս գալու համար և կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:

Այսպես` տեղի ունեցավ քվեարկություն. Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, ձեռնպահ` 2, դեմ` 1 պատգամավոր:

Նախորդող հրապարակում՝ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված». Մեկնաբանում է Դավիթ Հարությունյանը
 

Կառավարության ծրագիրն ընդունվեց. Կողմ քվեարկեց 70 պատգամավոր