Պեդրոն` «Լիվերպուլի» տեսադաշտում
22/05/2014 19:26

Պեդրոն` «Լիվերպուլի» տեսադաշտում

Անգլիական «Լիվերպուլը», վերադառնալով Չեմպիոնների լիգա, մտադիր է համալրում իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ ակումբը կփորձի ստանալ «Բարսելոնի» հարձակվող Պեդրոյի տրանսֆերը, ով հաճախ չի հայտնվում իր թիմի մեկնարկային կազմում:

Հաղորդվում է, որ կատալոնյան ակումբը պատրաստ է քննարկել Պեդրոյի տրանսֆերի վաճառքի առաջարկները:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» պոտենցիալ նորեկների թվում նշվում է նաև «Բավարիայի» եզրային խաղացող Շերդան Շաքիրիի անունը: Այս մասին հայտնում է «Mirror»-ը:

Պեդրոն` «Լիվերպուլի» տեսադաշտում