.jpg)
Բյուջեում վերաբաշխում է կատարվել. Վճարվելու է երեխաների ծննդյան գումարները
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը, որոնք ապահովում էին «Պետական նպաստների մասին» 2005թ. ընդունված օրենքի կիրառումը: Այդ օրենքը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին: Այսպիսով, հստակեցվել է պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը: