Երիտասարդ լուսանկարչի գործերը մեծ տարածում են գտել. Լուսանկարներ
22/05/2014 20:07

Երիտասարդ լուսանկարչի գործերը մեծ տարածում են գտել. Լուսանկարներ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական պետական համալսարանի ուսանողուհի Հռիփսիմե Լալայանի աշխատանքները լայն տարածում են գտել Facebook սոցիալական ցանցում:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում աղջիկը պատմեց, որ ստեղծագործում է արդեն 3 տարի: Այսօր լուսանկարչությունը նրա համար դարձել է ոչ միայն հոբբի, այլև սիրելի զբաղմունք և աշխատանք: Մասնագիտության ընտրությունը եղել է շատ պատահական:

«Զգում եմ, որ չեմ սխալվել այդ հարցում: Երկար մտորելուց հետո որոշեցի դառնալ լուսանկարիչ: Սովորելուն զուգահեռ՝ նաև աշխատում եմ, բայց դա ինձ չի խանգարում, որպեսզի ես ստեղծագործեմ: Սկզբում չէի սիրում գունավոր նկարներ: Միշտ ներկայացնում էի սև ու սպիտակ աշխատանքներ, իսկ երբ սկսեցի լուսանկարել բնության տեսարաններ, գույները ինձ գայթակցեղին: Հիմա ինձ ավելի շատ դուր են գալիս այդ աշխատանքները»,- ասաց նա:

 

Երիտասարդ լուսանկարչի գործերը մեծ տարածում են գտել. Լուսանկարներ