Ռ. Հակոբյանը` վարչապետին. Կա՛մ շատ շուտ հրաժարական կտաք, կամ Ձեզ կհեռացնեն
22/05/2014 15:16

Ռ. Հակոբյանը` վարչապետին. Կա՛մ շատ շուտ հրաժարական կտաք, կամ Ձեզ կհեռացնեն

«Դուք շատ լավ բնավորություն ունեք, կոմպլեքսավորված չեք, կարողանում եք մարդկանց հետ միանգամից կոնտակտի մեջ մտնել»,- Կառավորւթյան ծրագրի քննարկման ժամանակ, դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Որ եկաք քառյակի նիստին, լավ արեցիք, բայց Դուք պետք է Ձեզ հետ բերեիք նաև կոնկրետ առաջարկներ: Ընդդիմությանը պետք է տալ լիազորություններ, Դուք բացում եք դուռ, որտեղից միայն իշխանությունն է դուրս գալիս, իսկ իշխանությունը երբ փող է տեսնում, ընկնում է հոգեխանգարմունքի մեջ»,- ասաց Ռ. Հակոբյանը:

Դիմելով վարչապետին` Ռ. Հակոբյանն ասաց, որ, թեև նաև համագործակցելու առաջարկություն է արել, սակայն ընդդիմության չի վստահում. «Եթե չեք վստահում, ինչո՞ւ եք առաջարկում համագործակցելու: Եթե համագործակցելու ցանկություն ունեք, դրա հետ միասին պետք է նաև լինի գործիքակազմ: Ես հասկանում եմ, որ Դուք անկեղծ եք, բայց Դուք հնարավորություն չեք տալիս»:

Պատգամավորը հիշեց Վերահսկիչ պալատի զեկույցը և դրա հետ կապված Հովիկ Աբրահամյանի գրությունը` ուղղված Գլխավոր դատախազություն. «Պարոն Աբրահամյան, Դուք ստացա՞ք պատասխանը: Եթե ստացաք էլ, ոչինչ չի փոխվի… Ես կարծում եմ, որ Դուք կա՛մ շատ կարճ ժամանակ անց հրաժարական եք տալու, կա՛մ Ձեզ հեռացնելու են և մի առավոտ ասելու են, որ դիմում եք գրել ու հրաժարվում եք աշխատանքից»:

Եզրափակելով խոսքը` Ռ. Հակոբյանն ասաց, որ քառյակը չի մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը:

Նախորդող հրապարակում`  Գուրգեն Արսենյան. Փակ շղթայում, գործիքակազմ փոխելով, բան չի փոխվի

 

Ռ. Հակոբյանը` վարչապետին. Կա՛մ շատ շուտ հրաժարական կտաք, կամ Ձեզ կհեռացնեն