.jpg)
Ռուսաստանն Իրանում 8 միջուկային ռեակտոր կկառուցի
Ռուսաստանն Իրանում 8 միջուկային ռեակտոր կկառուցի: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռուսական աղբյուրներին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ այս տարվա ընթացքում Մոսկվայի և Թեհրանի միջև 8 միջուկային ռեակտոր կառուցելու մասին պայմանագիր կստորագրվի:
Հավելենք, որ օրերս «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Իրանն ու Ռուսաստանը սկսել են պաշտոնապես բանակցել 20 միլիարդ դոլար արժողությամբ նավթային պայմանագրի շուրջ, համաձայն որի՝ Մոսկվան նավթի փոխարեն Թեհրանին կտրամադրի ժամանակակից տեխնիկա և կմատուցի այլ ծառայություններ: ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով նավթի շուրջ Իրանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող բանակցություններին, մասնավորապես նշել էր, որ եթե սույն տեղեկատվությունը հաստատվի, ապա այն կդառնա Վաշինգտոնին անհանգստացնող հարցերից մեկը: