.jpg)
ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին չայցելել Թաիլանդ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Թաիլանդի Թագավորություն այցելելուց` երկրում ստեղծված լարված իրավիճակի կապացկությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Թաիլանդի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ երկրում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում:
«Երկրում ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար իշխանությունն անցնում է ռազմական ղեկավարությանը»,- հայտարարել է Թաիլանդի բանակի գեներալներից մեկը: