.jpg)
Ձեռքի նռնականետի կրակոցը վնասազերծվել է. Այն պայթեցրել են
Մայիսի 23-ին, ժամը 12.40-ին «Հ-45» միջհամայնքային ավտոճանապարհի Սյունիք-Աճանան հատվածի 1-ին կմ-ի մոտակայքում՝ թիվ զ/մ-ի տարածքում հայտնաբերված «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոցը վնասազերծվել է պայթեցնելու միջոցով: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Նշենք, որ մայիսի 21-ին, ժամը 15.54-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք-Աճանան միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ հայտնաբերվածը «ПГ-7» տեսակի ձեռքի նռնականետի կրակոց է, որը մայիսի 22-ին ՀՀ ՊՆ սակրավորների ուժերով կվնասազերծվի տեղում: Կապան քաղաքի ՈԲ աշխատակիցները տեղում սահմանել են հերթապահություն: