Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև
23/05/2014 20:39

Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև

Երևանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին:

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ԱՄՆ և Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվել են նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը:

Օրակարգում են նաև Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ:  

Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև