Սահմանամերձ Չինարիի ընտանիքը մեր օգնության կարիքն ունի
23/05/2014 20:26

Սահմանամերձ Չինարիի ընտանիքը մեր օգնության կարիքն ունի

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 62-ամյա Հարություն Միրզոյանն ունի բոլորիս օգնության կարիքը:

Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք և մայիսի 27-ին նշանակված է վիրահատություն, սակայն չինարեցի ընտանիքը կանգնել է լուրջ ֆինանսական խնդրի առջև: Վիրահատությունն անելու համար պակասում է 1 մլն դրամ:

Սահմանապահ այս ընտանիքը շատ դժվարություններ է տեսել:

Հարություն Միրզոյանի աղջկա՝ Սիրանույշի ամուսինը՝ 20-ամյա Լևոն Պետրոսյանը, զոհվել է 2008թ.-ի հունիսի 18-ին՝ գյուղում աշխատելու ժամանակ՝ հակառակորդի դիպուկահարի գնդակից: Լևոնի զոհվելուց 5 ամիս անց ծնվել է նրա աղջիկը՝ Ալվինան, ով հորը տեսել է միայն լուսանկարներով:


Հարություն Միրզոյանի թոռնիկը՝ Ալվինան, զոհված հոր նկարի դիմաց

Հայրական խնամք ու հոգատարություն Ալվինան տեսել է միայն պապիկից՝ Հարություն Միրզոյանից, ով հոգացել է նաև ընտանիքի ֆինանսական կարիքները՝ մինչև հիվանդության ի հայտ գալը:

Հարություն Միրզոյանն ապրել ու ապրում է Չինարիում՝ հակառակորդի նշանառության տակ: Նրան ու նրա ընտանիքին չեն վախեցրել ոչ հակառակորդի կրակոցները, ոչ էլ սոցիալական պայմանները: Նրանք չեն լքել գյուղը, չեն լքել մեր սահմանը:

Հիմա ժամանակն է, որ մենք կանգնենք նրանց կողքին: Հարություն Միրզոյանին մեր օգնությունն է պետք՝ թեկուզ ամենափոքր օգնությունը:

Նրան օգնելու համար «Ամերիաբանկում» բացվել է հաշվեհամար 15700 20190630100 (ՀՀ դրամ), որին կարող եք կատարել ձեր դրամական փոխանցումները: Հարցերի դեպքում կարող եք դիմել Հարություն Միրզոյանի աղջկան՝ Սիրանույշին՝ հեռ. 077 77 66 04:

Լուսանկարը՝ Գոհար Աբրահամյանի

Սահմանամերձ Չինարիի ընտանիքը մեր օգնության կարիքն ունի