.jpg)
Դեկու. «Լուիս Էնրիկեն և Գվարդիոլան չափազանց տարբեր են»
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Դեկուն հայտարարել է, որ կատալոնյան թիմի նախկին և ներկայիս գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլային և Լուիս Էնրիկեին համեմատելը սխալ է, քանի որ այս մասնագետները չափազանց տարբեր են: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
«Լուիս Էնրիկեն երիտասարդ մասնագետ է, ով լավ է ճանաչում «Բարսելոնին»: Ես նրան չեմ համեմատի Գվարդիոլայի հետ, դա սխալ է: Նրանք չափազանց տարբեր են: Բացի այդ, հիմա բոլորովին այլ է նաև կատալոնյան թիմը:
Ինչևէ, բոլորիս հետաքրքիր մրցաշրջան է սպասվում, քանզի հետաքրքիր կլինի հետևել Լուիս Էնրիկեի աշխատանքին: Այո, «Բարսան» այս մրցաշրջանում մնաց առանց տիտղոսների, բայց դեռ շարունակում է լինել հզոր ակումբ»,- նշել է Դեկուն: