Կուրտուա. «Ռոնալդուն հիանալի հարձակվող է, իսկ ես` հիանալի դարպասապահ»
23/05/2014 18:49

Կուրտուա. «Ռոնալդուն հիանալի հարձակվող է, իսկ ես` հիանալի դարպասապահ»

Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման նախաշեմին նշել է, որ առանձնահատուկ կերպով չի պատրաստվում «Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի դեմ խաղին:

«Առանձնահատուկ կերպով չեմ պատրաստվում Ռոնալդուի դեմ խաղին: Իհարկե, նա հիանալի հարձակվող է, իսկ ես` հիանալի դարպասապահ:

Մենք պետք է սովորենք ուրիշի սխաների հիման վրա: «Բավարիայի» տակտիկան «Ռեալի» հետ խաղում միամտություն էր, քանի որ նրանք պարզապես կրկնօրինակել էին «Բարսելոնի» խաղաոճը, իսկ «Արքայական ակումբը» կատալոնյան թիմի մասին ամեն ինչ գիտի»,- նշել է Կուրտուան:
 

Կուրտուա. «Ռոնալդուն հիանալի հարձակվող է, իսկ ես` հիանալի դարպասապահ»