Նեյմար. «Հաճելի է գտնվել Մեսսիի նման հանճարի կողքին»
23/05/2014 19:25

Նեյմար. «Հաճելի է գտնվել Մեսսիի նման հանճարի կողքին»

Բրազիլիայի ազգային հավաքականաի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ աշխարհի առաջնության շրջանակներում ցանկանում է խաղալ իր թիմակից Լիոնել Մեսսիի դեմ, ով հանդես է գալիս Արգենտինայի հավաքականում: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Ես մտադիր եմ ներդնել իմ ողջ ուժերը: Մեսսին` նույնպես: Մունդիալում եթե հանդիպեմ Լեոյին, անպայման կգրկեմ նրան: Ես դա երաշխավորում եմ, իսկ մնացածը դեռ անհայտ է:

Մենք հանդերձարանում խոսել ենք այդ թեմայի շուրջ, և ես միշտ ասել եմ, որ եթե մեր ընտրանիները հանդիպեն, ապա, անկասկած, կհաղթի Բրազիլիայի հավաքականը: Ճիշտ է, ի պատասխան նա նշել է, որ կհաղթի իր ընտրանին:

Հաճելի է գտնվել նման հանճարի կողքին: Իմ բախտը բերել է»,- նշել է Նեյմարը:
 

Նեյմար. «Հաճելի է գտնվել Մեսսիի նման հանճարի կողքին»