Ռուսների միայն 1%-ն է ադրբեջանցիներին համարում եղբայրական ազգ
23/05/2014 20:30

Ռուսների միայն 1%-ն է ադրբեջանցիներին համարում եղբայրական ազգ

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը» հետազոտություն է անցկացրել` պարզելու, թե ըստ իրենց քաղաքացիների կարծիքի, կան արդյոք «եղբայր ազգեր» ռուս ժողովրդի համար: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ռուսների միայն 1 %-ն է ադրբեջանցիներին համարում եղբայրական ազգ: Հետազոտության արդյունքները հասանելի են «Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի» կայքում:

Ընդ որում, հայերին «եղբայր» են համարում հարցմանը մասնակցած ռուսների 7 %-ը:

Ռուսների երեք չորրորդը (75 %) կարծում է, որ Ռուսաստանի համար եղբայրական ազգեր կան: Հարցվածները առաջին հերթին «եղբայր»են համարում բելառուսներին (79%) և ուկրաինացիներին (66%):

Վրացիներին, լեհերին և բուլղարացիներին «եղբայրական ազգ» են համարում հարցվածների 3%-ը, մոլդովացիներին և չինացիներին` 2%-ը:

«Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի» նախաձեռնությամբ հարցումը անցկացվել է 2014թ.-ի մայիսի 10-ից 11-ը Ռուսաստանի 42 շրջանների 130 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
 

Ռուսների միայն 1%-ն է ադրբեջանցիներին համարում եղբայրական ազգ