Թիվ 65 ավագ դպրոցում կատարված դանակարության գործը դատարանում է
23/05/2014 18:37

Թիվ 65 ավագ դպրոցում կատարված դանակարության գործը դատարանում է

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ քննվում է 65 ավագ դպրոցում կատարված դանակահարության գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ անչափահաս Արման Մ.-ին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. դեկտեմբերի 5-ին , ժամը 12:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրուզե փողոցի 56 հասցեում գտնվող թիվ 65 ավագ դպրոցում վիճաբանել է Ռոլադ Շ.-ի և Էրիկ Խ.-ի հետ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց մարմնական վնասված պատճառելու դիտավորությամբ սուր կտրող -ծակող գործիքով հարվածել է Ռոլադ Շ.-ի ձախ գոտկային շրջանին`փակեղի, մկաններին վնասմամբ`վերքի ձևով, վերջիններիս պատաճառելով առողջութայն միջին ծանրության վնաս, առողջության տևական քայքայումով և դիմել փախուստի:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 Հոդվածի 2 Մասի 1 Կետի (Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: 

Թիվ 65 ավագ դպրոցում կատարված դանակարության գործը դատարանում է