Ախալքալաքում գողական չկա. Սխոդկա չի եղել. Քրեագետ
23/05/2014 20:49

Ախալքալաքում գողական չկա. Սխոդկա չի եղել. Քրեագետ

Վերնիսաժի կրակոցներից հետո, քրեական աշխարհում լուրջ խմորումներ չեն սկսվել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը, հավելելով, որ այդ ամենն անհեթեթություն է:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թեթն այսօր անդրադառնալով Վերնիսաժի դեպքերին, գրել էր, թե կրակոցներից հետո ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա: Թերթը գրել էր նաև, թե լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաև ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն:

«Վերնիսաժի դեպքերը չեն առնչվում կրիմինալ աշխարհի հետ: Դա պարազիտություն է, որով այդ երկուսն ուզում են հայտ ներկայացնել քրեկան աշխարհ, իսկ դրանում ուզում են ներքաշել լրագրողներին»,- հավելեց քրեագետը՝ շարունակելով, որ այդ դեպքի մասնակիցները կապ չունեն քրեական աշխարհի հետ: «Նրանք խուժաններ են, ովքեր միմյանց վրա կրակել են: Ինչ վերաբերում է հավաքին, ապա այդպիսի բան ընդհանրապես չի եղել»,- ասաց նա:

Նշենք, որ թերթը գրել էր, թե թղթակիցը փորձել է հիվանդանոցում զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն նրան չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց:

Ի դեպ՝ հենց այս երկուսն են հանդիսանում ախալքալաքցիներ:

«Ախալքալաքում ովքե՞ր են գողական: Այդպիսի բան չկա: Նրանք ո՞վ են, ինչացո՞ւ են, որ կարողանան ներխուժել քրեական աշխարհ: Ամեն մեկն, ով ձեռքը զենք է վերցնում, իրան ուզում է հռչակի գողական: Այդ տղաներիր կամ որևէ այլ ախալքալաքցու անուններ ես երբևէ չեմ լսել քրեկան աշխարհի հետ կապված: Նրանք լկտիացած, հաբռգած լակոտներ են, ովքեր եկել են Երևան և ուզում են ինքնահաստատվել: Ուզում են, որ մամուլում անունները շրջանառվի, որպեսզի հետագայում ասեն, թե ինչեր են արել: Նրանք չարժեն նույնիսկ, որպեսզի նրանց մասին խոսվի: Նրանք որևէ կապ չունեն, և երբևէ չեն ունեցել քրեական աշխարհի հետ: Մտածել են, որ արտսահմանյան մեքենա է, ուրեմն մի բան կլինի, մի բան կանեն: Սրանով ուզում են հասնեն իրանց նպատակին: Նման քայլերը քրեական աշխաչրհի համար լուրջ չի»,- ասաց Գալոյանը:
 
Նախորդող հրապարակում՝ «Վերնիսաժի» մոտ վիրավորվածներից երեքին տեղափոխել են պալատ

Ախալքալաքում գողական չկա. Սխոդկա չի եղել. Քրեագետ