.jpg)
Մոսկվայում Սեյրան Օհանյանը կհանդիպի Իրանի պաշտպանության նախարարին
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Հոսեյն Դեհղանը Մոսկվայում կքննարկեն երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը «Միջազգային անվտանգություն» խորագրով նստաշրջանին մասնակցելու նպատակով մեկնել է Մոսկվա:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ի թիվ այլ երկրների պաշտպանության նախարարների՝ հանդիպում կունենա նաև նախարար Սեյրան Օհանյանի հետ: