Լատվիայի դեսպան. Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը
23/05/2014 20:00

Լատվիայի դեսպան. Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել երկու երկրների միջև ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները և հույս է հայտնել, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: 

Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարևորել է բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձևաչափերով համատեղ քննարկումները:

Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում, և անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

Լատվիայի դեսպան. Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը