.jpg)
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մայիսի 23-27-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-25-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում մայիսի 23-27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +24 +26, երեկոյան +18 +20, գիշերը +12 +14 աստիճան: