Հրազդանի բնակիչը մաքսանենգությամբ 16.373.000 դրամի կոշիկ է տեղափոխել ՀՀ
26/05/2014 20:17

Հրազդանի բնակիչը մաքսանենգությամբ 16.373.000 դրամի կոշիկ է տեղափոխել ՀՀ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է քննվում Հրազդանի բնակիչ, 43-ամյա Անդրանիկ Քալաշյանդեմ հարուցված քրեական գործը, ով մեղադրվում է մաքսանենգությամբ ՀՀ 188.84 կգ ընդհանուր կշռով կոշիկներ տեղափոխելու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Ա. Քալաշյանին առաջադրված մեղադրանքի՝ նա մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով, ինչպես նաև մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է խոշոր չափերի` 16.373.000 դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի կոշիկներ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 Հոդվածի 1 Մասի (Մաքսանենգությունը՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների) հատկանիշներով:

Խափանման միջոց ընտրվել է գրավը:

Հրազդանի բնակիչը մաքսանենգությամբ 16.373.000 դրամի կոշիկ է տեղափոխել ՀՀ