«Կարֆուրի» մուտք. Կշահի և՛ Հայաստանը, և՛ սպառողը
26/05/2014 19:04

«Կարֆուրի» մուտք. Կշահի և՛ Հայաստանը, և՛ սպառողը

«Կարֆուրի»` Հայաստան գալով, կշահի թե՛ Հայաստանի տնտեսությունը, թե՛ սպառողը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, նաև համոզված է, որ հայտնի հիպերմարկետների ցանցի գալստյանը Հայաստանում սպասում են:

Դեսպանը փոխանցեց, որ «Կարֆուրը» կաշխատի իր մեթոդներով, որը հայ սպառողի համար ընդունելի կլինեն, նաև հիպերմարկետը Հայաստան կբերի գործելաոճի նոր մեթոդ. «Կարֆուրի» մատակարարները կլինեն հայեր, կստեղծվեն աշխատատեղեր:

Ա. Ռենոն` խոսելով Հայաստանի սուպերմարկետների մրցակցության շուրջ` «Կարֆուրի» մուտքի համատեքստում, նշեց, որ Հայաստանում առևտուրը դինամիկ է և համոզված է, որ մրցակցություն կլինի. ՀՀ-ում գործող սուպերմարկետները կարող են դիմակայել «Կարֆուրին»:
 

«Կարֆուրի» մուտք. Կշահի և՛ Հայաստանը, և՛ սպառողը